ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

«Непутевые заметки»

«Непутевые заметки»
02.05.2017 | 12:15

Մինչ Հայաստանում մտածում են, գցում-բռնում, թե ինչպես զբոսաշրջիկներին գրավել, ինչպես զբոսավայրերն աղբից ազատել, ծառայությունների որակը բարձրացնել, հարևան Վրաստանը զբոսաշրջային երկիր դառնալու նոր հորիզոններ է բացում։


Արդեն երկրորդ կիրակին է, որ ռուսական Առաջին ալիքն իր հայտնի հեռուստադեմքի՝ Դմիտրի Կռիլովի «Непутевые заметки»-ի հաղորդմամբ բացահայտում է Վրաստանը։ Խոհանոցից մինչև հնակերտ հուշարձաններ, եկեղեցիներ, Վրաստանն իր ողջ գրավչությամբ։ Ակնհայտ դրական շեշտադրմամբ հեղինակը բոլորին կոչ էր անում բացահայտել «իրենց» Վրաստանը։
Այնպես չէ, որ զբոսաշրջանի բացման ժամանակ ռուսական հեռուստաընկերությունը հենց այնպես է անդրադարձել մեր հարևան երկրին ու ջերմեռանդորեն իր քաղաքացիներին ուղղորդում է դեպի Վրաստան։ Պարզ է, որ սա քաղաքական լուրջ մեսիջ ունի, առանց որի կենտրոնական հեռուստաընկերությունը չէր գովազդի այս երկիրը։ Բոլորին էլ հայտնի է, որ ռուս զբոսաշրջիկների մեծամասնությունը ամռանը հանգստանում Է Թուրքիայում։ Հիմա, փաստորեն, պաշտոնապես նրանց ուղղորդում են դեպի Վրաստան։ Իսկ ինչո՞ւ ոչ Հայաստան։ Հասկանալի է, որ ռուս զբոսաշրջիկներից շատերին գրավում է ծովը, բայց քիչ չեն, չէ՞, ծովին «չձգտող» ռուսները։ Ինչո՞ւ Հայաստանի համապատասխան մասնագետները չեն կարողանում նրանց «բերել» Հայաստան։ Ինչո՞ւ զբոսաշրջության սեզոնի բացմանը զուգահեռ որևէ մեկը չի մտահղացել ռուսական միջավայրում նման հրաշալի գովազդային արշավ ծավալել։ Չնայած, ինչպե՞ս մտահղանար, երբ մենք դեռ զբաղված ենք մեր զբոսավայրերում օդում սավառնող տոպրակներ «որսալով»։ ՈՒրեմն էլ որտեղի՞ց ժամանակ, որ ռուսական Առաջին ալիքով ցուցադրվելու մասին մտածենք։


Անշուշտ, այնպես չէ, որ Վրաստանը անզուգական ծովափնյա երկիր է, ու ծառայությունների որակն էլ հրաշալի է։ Այս հարցին խիստ վերապահումով կարելի է մոտենալ, դա կփաստեն նաև մեր այն բազմաթիվ հայրենակիցները, ովքեր ամռանը զանգվածաբար մեկնում են ՈՒռեկի, Քոբուլեթ։ Բայց ծուռ նստենք, շիտակ խոսենք. եթե մենք մեր հայրենակիցներին ոչ մի բանով չենք կարողանում գրավել ու պահել հայրենի հանգստավայրերում, էլ ի՞նչ օտարերկրացի զբոսաշրջիկների մասին է խոսքը։ Ոչ մեկը չի ցանկանա գումարները «քամուն տալ» և չունենալ սպասված հանգիստը։


Ի դեպ, «Непутевые заметки» հաղորդման ընթացքում Վրաստանը ոչ մի անգամ չներկայացվեց որպես ծովափնյա հանգստի գոտի, ցուցադրվեցին նրա պատմությունը, մշակույթը և «հնամենի» գեղեցկությունը։ Մի՞թե այս տեսանկյունից մենք չենք կարող մրցակցել Վրաստանի հետ։ Պարզվում է՝ ոչ։ Այլապես իրողություններն այլ կլինեին։


Շատ նուրբ ու գեղեցիկ կոլորիտով ներկայացվում էր Թբիլիսին՝ հրապարակներով, հին ու նոր փողոցներով, մարդկանցով, մշակութային օջախներով, պատմությամբ։ Իսկ մենք ի՞նչ ենք անում, որ Երևանը մնա «վարդագույն» ու հին, միաժամանակ նոր ու ժամանակակից։ Ոչինչ, հակառակը, եղած պատմությունն ու կոթողներն ենք ոչնչացնում, անճոռնի շենքեր ու կառույցներ օր օրի ավելացնելով` Երևանը վերածում ենք քարե ջունգլիների։ ՈՒ դեռ ուզում ենք զբոսաշրջությո՞ւնը զարգացնել։
Միակ դրական բանը մեզ համար հիշյալ հաղորդման ընթացքում այն էր, որ «Միմինո» հայտնի ֆիլմի պատվին կառուցված հուշարձանի շուրջ Դմիտրի Կռիլովը հիշեց Խաչիկյանին՝ «անկրկնելի Ֆրունզիկ Մկրտչյանին»։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2249

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

"hy�/1605815710">Իսկ նավակն արդեն խորտակվում է
Իսկ նավակն արդեն խորտակվում է
濋埢鎺嗗灟鍟搁埞鏂哄琚濋埞鍌楁殢鍟搁埞鏂哄鍟搁埉鍫氭殠鍟搁埞婧炬殎琚濋埢鎺嗗灟鍟搁埞鏂哄琚濋埞鍌楁殢鍟搁埞鏂哄鍟搁埉鍫氭殠/1753426027">Խաչն ի՛մն է՝ զորությունը ե՛ս գիտեմ
Խաչն ի՛մն է՝ զորությունը ե՛ս գիտեմ

Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

Թուր­քիան մուտք է գոր­ծել տա­րա­ծաշր­ջան ու Ար­ցա­խից սպառ­նում է և՛ Ի­րա­նին, և՛ Ռու­սաս­տա­նին
Թուր­քիան մուտք է գոր­ծել տա­րա­ծաշր­ջան ու Ար­ցա­խից սպառ­նում է և՛ Ի­րա­նին, և՛ Ռու­սաս­տա­նին

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Իսկ նավակն արդեն խորտակվում է
Իսկ նավակն արդեն խորտակվում է